ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Նվագախմբի տղաները

Նվագախմբի տղաները
30.01.2018 | 01:48

ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆՆ արդեն զորացրվել է։ Վերջին անգամ զինվորական համազգեստ կրել է Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ զինվորական նվագախմբի կազմում, երբ հանդես էր գալիս Հայոց բանակի 26-ամյակին նվիրված «Հաղթանակների դար» տոնական համերգին։ Աշոտը նվագախմբի թմբկահարն է։ Զորացրվելուց հետո ուսումը շարունակելու է հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում։ Ապագա կինոռեժիսոր է, իսկ թմբուկը պարզապես նախասիրություն է, ինչը զինծառայության ընթացքում կապեց նրան զինվորական նվագախմբին, որը համեմատում է «Նվագախմբի տղաները» ֆիլմի հետ. իրենք էլ ժամանակակից նվագախմբի տղաներն են, ունեն իրենց Դմբուզը, Տիրացուն, Դինջը…


Աշոտն ասում է, որ առանց նվագախմբի, երգ ու երաժշտության բանակը պատկերացնել հնարավոր չէ։ Նվագախումբն է զինվորին ոգևորողը։ Նրա ու իր ընկերների ամենասիրած երգը` «Մեր անունն է հայկական բանակ», ամեն առավոտ երգում են։
Աշոտ Ադամյանը բոլոր զինվորներին խաղաղ ու անփորձանք ծառայություն է մաղթում. «Թող զորացրվեն այնքան զինվորներ, որքան զորակոչվել են»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ